12:15  ,  28 դեկտեմբերի, 2021

ՀՖՖ․ Կապառոսը՝ տարվա լավագույն մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2021 թ. քվեարկության արդյունքները:

Հավաքելով 90 միավոր՝ 2021 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսըորն այդ կոչմանը արժանանում է երկրորդ տարին անընդմեջ: 

54 միավորով երկրորդ տեղում է Երևանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:

45 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս