23:44  ,  17 դեկտեմբերի, 2021

Կեւին Դյուրանտը՝ տարվա լավագույն մարզիկ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի եւ ԱՄՆ-ի հավաքականի բասկետբոլիստ Կեւին Դյուրանտը ճանաչվել է տարվա լավագույն մարզիկ ԱՄՆ-ի բասկետբոլի ֆեդերացիայի վարկածով, հաղորդում է կազմակերպության կայքը։

Տոկիոյի Օլիմպիական խաղերում Դյուրանտը ԱՄՆ-ի հավաքականի հետ երրորդ անգամ հռչակվեց օլիմպիական չեմպիոն։ Նա ոսկե մեդալակիր է դարձել նաեւ 2012թ. Լոնդոնի եւ 2016թ. Ռիոյի Խաղերում։

Դյուրանտն այս վարկածով երրորդ անգամ է ճանաչվում տարվա լավագույն մարզիկ։ 2010 եւ 2016 թվականներից հետո։ 2016-ին նա մրցանակը կսել էր Կարմելո Էնթոնիի հետ։

Այս ամենամյա մրցանակին կարող են հավակնել միայն ԱՄՆ-ի հավաքականի խաղացողներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում