20:22  ,  13 դեկտեմբերի, 2021

Յուրգեն Կլոպ. Իհարկե, «Ինտերը» բարդ մրցակից է, Ա Սերիայի առաջատարն է

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները։ «Լիվերպուլը» կհանդիպի Իտալիայի չեմպիոն եւ ընթացիկ առաջատար Միլանի «Ինտերի» հետ։

«Իհարկե, «Ինտերը» բարդ մրցակից է, Ա Սերիայի առաջատարն է, լավ թիմ է եւ լավ մարզավիճակում է։ Տեսնենք, թե ինչպես կդասավորվի մեր դիմակայությունը նրանց հետ։

«Ինտերն» անցած մրցաշրջանում դարձավ Իտալիայի չեմպիոն, բայց այսպիսին է «Լիվերպուլի» ուղին՝ երբեք հեշտ չի լինում։ Սակայն ամեն ինչ հնարավոր է, պետք է փորձել։ Ստացվեց Չեմպիոնների լիգայի իսկական զույգ, անհամբեր սպասում եմ։

Վիճակահանությունը երկրորդ անգամ անցկացնելը ճիշտ որոշում էր։ Ես հետեւում էի ուղիղ հեռարձակմանը եւ մտածում, որ չի կարելի այդպես թողնել։ Իհարկե, պետք էր նորից անցկացնել»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Բավարիա» (Գերմանիա)

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Այաքս» (Նիդերլանդներ)

«Չելսի» (Անգլիա) - «Լիլ» (Ֆրանսիա)

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

«Վիլյառեալ (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)

«Ինտեր» (Իտալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Ռեալ» (Իսպանիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում