23:21  ,  11 դեկտեմբերի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուի գոլի շնորհիվ պարտության մատնեց հետնապահին (ֆոտո, վիդեո)

Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» գերմանացի Ռալֆ Ռանգնիկի ղեկավարությամբ հյուրընկալվեց հետնապահ «Նորվիչ Սիթիին» եւ դժվարությամբ տարավ հաղթանակ նվազագույն հաշվով։

75-րդ րոպեին պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վաստակեց 11 մետրանոց, ինքն էլ արդյունավետ իրացրեց։

5-րդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդը» 27 միավորով հավասարվեց չորրորդ տեղում գտնվող «Վեստ Հեմին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Նորվիչ Սիթին» վերջինն է՝ 10 միավոր։

Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր

«Նորվիչ Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0։1 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 75, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում