20:17  ,  8 դեկտեմբերի, 2021

«Աթլետիկոն» պատրաստ է հունվարին վաճառել Ժոաու Ֆելիշին

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն» մտադիր է հունվարին վաճառել պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Ֆելիշին, հաղորդում է Cadena SER-ը։ Իսպանական ակումբի ղեկավարությունը 22-ամյա ֆուտբոլիստի պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեշին հայտնել է, որ կվաճառի նրա տրանսֆերը, եթե ստանա շահավետ առաջարկ։

Ժոաու Ֆելիշը նույնպես ցանկանում է փոխել ակումբը, քանի որ կարծում է՝ կարող է դառնալ աշխարհի առաջատար ֆուտբոլիստներից մեկը, եթե ավելի շատ դրսեւորվելու հնարավորություն ստանա։

Ընթացիկ մրցաշրջանում Ժոաու Ֆելիշը արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմում մասնակցել է 12 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English