12:20  ,  8 դեկտեմբերի, 2021

Դիեգո Սիմեոնե․ «Պորտուին» 1 միավոր էր պետք, բայց մենք գերազանց խաղացինք

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է 3։1 հաշվով հաղթանակը «Պորտուի» նկատմամբ արտագնա խաղում եւ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճելը։

«Ես շատ գոհ եմ մեր խաղացողների ցուցադրած կամային որակներից, բոլոր դժվարությունները հաղթահարելիս առաջնորդի որակներ ցուցադրելուց։ Վրսալկոն ու Կոնդոգբիան արժանի են ամենաբարձր գնահատականի։

«Պորտուին» պետք էր 1 միավոր, եւ նրանք շատ լավ պայքարում էին, սակայն մենք գործեցինք միասնական եւ ցուցադրեցինք գերազանց խաղ»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

B խմբում «Աթլետիկոն» վաստակեց 7 միավոր եւ գրավեց երկրորդ տեղը։ «Պորտուն» 5 միավորով երրորդն է եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում։

Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր

B խումբ

«Միլան» - «Լիվերպուլ»՝ 1։2 (տեսանյութ)

Ֆիկայո Տոմորի, 29 - Մոհամեդ Սալահ, 36, Դիվոկ Օրիգի, 55

«Պորտու» - «Աթլետիկո»՝ 1։3 (տեսանյութ)

Սերժիո Օլիվեյրա, 90+5, 11մ - Անտուան Գրիզման, 56, Անխել Կոռեա, 90, Ռոդրիգո Դե Պաուլ, 90+2

Հեռացումներ՝ Յանիկ Կարասկո («Աթլետիկո») 67, Վենդել («Պորտու»), 70, Ագուստին Մարկեսին («Պորտու»), 75

Մրցաշարային դրություն․ «Լիվերպուլ»՝ 18,  «Աթլետիկո»՝ 7, «Պորտու»՝ 5, «Միլան»՝ 4։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ