03:43  ,  4 դեկտեմբերի, 2021

Դեւիսի գավաթ․ Սերբիան Ջոկովիչի հետ դուրս մնաց պայքարից (ֆոտո, վիդեո)

Թենիսի Սերբիայի հավաքականն աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հետ դուրս մնաց Դեւիսի գավաթի խաղարկությունից՝ կիսաեզրափակիչում 1։2 հաշվով պարտվելով Խորվաթիային։

Մենախաղում Խորվաթիայի ներկայացուցիչ, աշխարհի 279-րդ ռակետ Բորնա Գոյոն 4:6, 6:3, 6:2 հաշվով պարտության մատնեց 33-րդ ռակետ Դուշան Լայովիչին։

Նովակ Ջոկովիչը 6:4, 6:2 հաշվով առավելության հասավ Մարին Չիլիչի նկատմամբ՝ պայքարը տեղափոխելով զուգախաղ, որը Խորվաթիայի Նիկոլա Մեկտիչ եւ Մատե Պավիչ զույգը 7։5, 6։1 հաշվով հաղթեց Նովակ Ջոկովիչին եւ Ֆիլիպ Կրաինովիչին։

Եզրափակիչում Խորվաթիան կմրցի Ռուսաստանի եւ Գերմանիայի դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ