«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը 8,5 միլիոն ֆունտ ստերլինգի բոնուս կվճարի թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկին, եթե նա կարողանա թիմի բերել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդին, հաղորդում է Daily Express-ը։
Եվրոպայի գրեթե բոլոր հարուստ ակումբները ցանկանում են ձեռք բերել 21-ամյա ֆուտբոլիստին, քանի որ հաջորդ ամռանը նրա պայմանագրով սահմանված հրաժարագինն ընդամենը 75 միլիոն եվրո է։
Էրլինգ Հոլանդին գնելու ցանկություն ունեն նաեւ Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան», ֆրանսիական ՊՍԺ-ն, անգլիական «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում