20:13  ,  1 դեկտեմբերի, 2021

«Ռոմայի» մեկնարկային կազմը

Իտալիայի առաջնության 15-րդ տուրում «Ռոման» դեկտեմբերի 1-ին կհյուրընկալվի «Բոլոնիային»։ Հռոմեական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ռոմա». Ռուի Պատրիսիու, Մանչինի, Սմոլինգ, Իբանյես, Կարսդորպ, Վերետու, Դիավարա, Մխիթարյան, Էլ Շաարավի, Ձանյոլո, Աբրահամ։

«Բոլոնիա» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։30-ին։

«Ռոման» 25 միավորով 5-րդն է, «Բոլոնիան» ունի 21 միավոր եւ 9-րդն է։

Իտալիայի անցած առաջնության առաջին շրջանում «Ռոման» հյուրընկալվելիս «Բոլոնիային» հաղթել է 5։1 հաշվով, Հայաստանի հավաքականի եւ հռոմեական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այդ խաղում դարձել է գոլի հեղինակ։ Երկրորդ շրջանում «Ռոման» տանը առավելության է հասել 1։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ