Իրանի Մազանդարան նահանգում անցկացվեց խճուղային հեծանվավազքի միջազգային երիտասարդական ավանդական մրցաշարը: 11 երկրների 14 հավաքականների (տանտերերը հանդես եկան երեք թիմով) շարքում էին նաեւ Հայաստանի վեց հեծանվորդներ:
Մասնակիցները հաղթահարեցին 480 կմ, որը բաժանված էր հինգ փուլի: Նախնական երկու փուլից հետո Հայաստանի թիմը ընթանում էր առջեւից, սակայն հիվանդացել է առաջատար Էդվարդ Մաթոսյանը, որն այդուամենայնիվ շարունակել է պայքարը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Ալբերտ Սոլոյանը ՀԱՕԿ-ի լրատվության բաժնին հայտնել է, որ սպասելիքները գերազանցել է Հովհաննես Հովհաննիսյանը: 78 մրցակիցների պայքարում երեւանցի մարզիկն անհատապես գրավել է 8-րդ տեղը: Հովհաննեսը նաեւ երկու փուլում ճանաչվել է երկրորդը, իսկ մեկում` երրորդը: 16-ամյա Սարիբեկ Ավետիսյանը գրավել է 17-րդ, 16-ամյա Արսեն Դերձյանը՝ 21-րդ տեղը։ Հայ հեծանվորդները թիմային պայքարում եզրափակել են ուժեղագույն հնգյակը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:26 , 5 հոկտեմբերի
12:02 , 5 հոկտեմբերի
11:44 , 5 հոկտեմբերի
11:03 , 5 հոկտեմբերի 
10:29 , 5 հոկտեմբերի
10:02 , 5 հոկտեմբերի
09:36 , 5 հոկտեմբերի
09:07 , 5 հոկտեմբերի
00:43 , 5 հոկտեմբերի 
22:44 , 4 հոկտեմբերի