20:39  ,  30 նոյեմբերի, 2021

Ռանգնիկը ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդում» տեսնել «Լայպցիգի» կիսապաշտպանին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել գերմանական «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Ամադու Այդարային, հաղորդում է The Times-ը։

Մանչեսթերյան ակումբը կփորձի 23-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել հունվարին։ Գերմանական ակումբը տրանսֆերից ակնկալում է 40 միլիոն եվրո։

«Լայպցիգը» Մալին ներկայացնող ֆուտբոլիստին գնել է 2019 թվականին, երբ թիմի գլխավոր մարզիչը Ռանգնիկն էր։ Այն ժամանակ «Լայպցիգը» Այդարայի համար ավստրիական «ՌԲ Զալցբուրգին» վճարել էր 19 միլիոն եվրո։

Այս ընթացքում Այդարան «Լայպցիգում» մասնակցել է 100 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում