16:18  ,  30 նոյեմբերի, 2021

Տոնի Կրոս. Արդար չէր, այս տարի Քարիմ Բենզեման է լավագույնը

Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը համաձայն չէ 2021 թվականի արդյունքում «Ոսկե գնդակը» ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին շնորհելու հետ։

«Անհատական մրցանակները ինձ քիչ են հետաքրքրում, բայց եթե գոյություն ունեն, պետք է արդար շնորհվեն։ Այս անգամ այդպես չէր։ Եթե գնահատում ենք այս տարվա արդյունքները, լավագույնը Բենզեման է։

Կասկած չկա, որ Մեսին Ռոնալդուի հետ տասնամյակի լավագույն խաղացողն է, բայց իմ կարծիքով՝ Կրիշտիանուն գերազանցում է Լեոյին»,- Կրոսի խոսքը մեջբերում է  Voetbal International–ը։

«Ոսկե գնդակի» քվեարկությունում Բենզեման գրավել է չորրորդ տեղը՝ առաջ թողնելով նաեւ «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն եւ «Չելսիի» իտալակացի կիսապաշտպան Ժորժինյոյին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում