11:09  ,  30 նոյեմբերի, 2021

Պելեգրինին մի քանի շաբաթ չի օգնի «Ռոմային»

Իտալական «Ռոմայի» ավագ Լորենցո Պելեգրինին մի քանի շաբաթ չի օգնի պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմին։ «Տորինոյի» դեմ Իտալիայի առաջնության խաղում (1։0) 25-ամյա կիսապաշտպանը ստացել է աջ ազդրի քառագլուխ մկանի վնասվածք։

Իտալացի ֆուտբոլիստի ապաքինման եւ վերականգնման համար կպահանջվի մի քանի շաբաթ, հաղորդում է Vocegiallorossa.it-ը։ Նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է հունվարին։

Այս վնասվածքից առաջ էլ Պելեգրինին ուներ ձախ ծնկահոդի բորբոքման հետ կապված խնդիրներ։

Ընթացիկ մրցաշրջանում Պելեգրինին «Ռոմայի» հետ մասնակցել է 18 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում