17:57  ,  29 նոյեմբերի, 2021

UFC. Արման Ծառուկյանը կմենամարտի իսպանացի Խոել Ալվարեսի հետ

Ռուսաստանցի Արման Ծառուկյանը խառը մենամարտերի UFC թեթեւ քաշային կարգում հաջորդ մենամարում կմրցի իսպանացի Խոել Ալվարեսի հետ, հաղորդում է Sports.ru-ն։

Մենամարտի տեղի կունենա փետրվարի 27-ին UFC Fight Night մրցաշարում։

Հիշեցնենք, որ ամերիկացի Խրիստոս Գիագոսի նկատմամբ հաղթանակից հետո Արման Ծառուկյանն UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակում առաջադիմել էր մեկ աստիճան և բարձրացել 13-րդ տեղ:

Սեպտեմբերի 18-ին Լաս Վեգասում տեղի ունեցած խառը մենամարտերի UFC Fight Night 192 մրցաշարում նա 31-ամյա Գիագոսին առաջին ռաունդում հաղթել էր տեխնիկական նոկաուտով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում