00:55  ,  29 նոյեմբերի, 2021

«Նապոլին» բացեց Մարադոնայի հուշարձանը (ֆոտո)

Իտալական «Նապոլին» հանդիսավորությամբ բացեց ակումբի եւ Արգենտինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի արձանը։

Նեապոլի Մարադոնայի անվան ստադիոնում «Լացիոյի» դեմ Իտալիայի առաջնության խաղից առաջ տեղի ունեցած արարողությանը մասնակցել են նաեւ ՖԻՖԱ նախագահ Ջանի Ինֆանտինոն եւ 2006թ․ աշխարհի չեմպիոն Իտալիայի հավաքականի խաղացող Ֆաբիո Կանավարոն, նաեւ40 հազար հանդիսականներ։

Հիշեցնենք, որ Մարադոնան մահացել է 2020թ․ նոյեմբերի 25-ին 60 տարեկանում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում