The first ceremonial move of Game 3 was made by tennis star Anastasia Myskina, in presence of H.E. Mrs Hanan Al Aleeli, the Ambassador of the United Arab Emirates in the Republic of Latvia, and Arkady Dvorkovich, FIDE President. #CarlsenNepo pic.twitter.com/sgokmTHtCj
— International Chess Federation (@FIDE_chess) November 28, 2021
Դուբայում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտում տեղի ունեցավ երրորդ պարտիան։ Աշխարհի չեմպիոն, 30-ամյա նորվեգացի Մագնուս Կարլսենի (2855) եւ տիտղոսի հավակնորդ, 31-ամյա ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու (2782) միջեւ։ Սպիտակ ֆիգուրներով հանդես եկավ հավակնորդը։ 41-րդ քայլու գրանցվեց ոչ ոքի։
Առաջին երկու պարտիաներում եւս գրանցվել էր ոչ ոքի։
2013-ին աշխարհի չեմպիոնի կոչումը հնդիկ Վիշի Անանդի դեմ մրցամարտում նվաճած Մագնուս Կարլսենը չորրորդ անգամ է պաշտպանում տիտղոսը։
Մինչեւ դեկտեմբերի 14-ը կանցկացվի 14 դասական պարտիա։ Հավասար հաշվի դեպքում դեկտեմբերի 15-ին կանցկացվի արագ շախմատի 4 պարտիա։ Հավասարության դեպքում կանցկացվի կայծակնային խաղի 2 պարտիա։ Դարձյալ հաղթողին չպարզելու դեպքում, կայծակնային խաղի պարտիաները կլինեն 5-ը։ Եթե դրանից հետո էլ գրանցվի ոչ ոքի, կնշանակվի «արմագեդոն» պարտիա։ Ոչ ոքիի դեպքում, հաղթող կչանաչվի սեւ ֆիգուրներով հանդես եկած շախմատիստը։
Հաղթողը կստանա 1,2 միլիոն եվրո (թայ-բրեյքում՝ 1,1 միլիոն), պարտվողը՝ 800 հազար եվրո (թայ-բրեյքում՝ 900 հազար)։
Բոլոր պարտիաները Երեւանի ժամանակով 16։30-ին են։
Which question shall we ask the players at the post-game press conference today? As usual, shoot your variants It becomes a nice tradition! #CarlsenNepo pic.twitter.com/k0fxodzwu2
— International Chess Federation (@FIDE_chess) November 28, 2021
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում