Երեւանի Սլավոնական համալսարանի մարզադահլիճում կայացել է սուսերամարտի միջազգային մրցաշար Հայաստանի, Իրանի, Քուվեյթի եւ Վրաստանի 81 մարզիկ-մարզուհիների մասնակցությամբ:
Հայաստանի ներկայացուցիչներից հաղթող է դարձել միայն ճկասուսերակիր Էմիլ Դանիելյանը: Մյուս երեք առաջին մրցանակները իրենց հետ Վրաստան տարան Թեոնա Գոգլիձեն (ճկասուսեր), Մարիա Զաքիրչենկոն եւ Միքայել Միքայելյանը (երկուսն էլ ` խոցասուսեր): Միքայելը Միքայելյանը երեւանյան դպրոցի սան է եւ ընդամենը յոթ ամիս է բնակվում է Թբիլիսիում:
Գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Արտաշ Մադոյանը մրցումներից հետո ասաց, որ տանտերերի գլխավոր նպատակը մրցափորձը հարստացնելն էր: Առանձին զենքաձեւերի մասնագետների համար կարեւոր իրադարձությունները եկող տարվա փետրվարին եւ մարտին հաջորդաբար անցկացվելիք Եվրոպայի (Հունգարիայում) եւ աշխարհի (Խորվաթիայում) առաջնություններն են, որոնցում հայ մարզիկները պետք է ներկայանան լավագույն մարզավիճակով: Մինչեւ այդ նոյեմբերին Երեւանում կանցկացվի Հայաստանի առաջնություն, իսկ դեկտեմբերին Թեհրանում կկայանա աշխարհի գավաթի խաղարկության փուլային մրցաշարը:
ՀԱՕԿ-ի լրատվության բաժին
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի