14:13  ,  25 նոյեմբերի, 2021

Անտուան Գրիզման․ «Միլանն» ամեն ինչում գերազանցեց մեզ

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է իտալական «Միլանից» կրած նվազագույն հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրում։

«Մրցակիցը շատ լավ էր ուսումնասիրել մեր խաղը։ Մենք պատրաստվել էինք այս դիմակայությանը, սակայն ամեն ինչ դասավորվեց ոչ այնքան լավ։ Վերջին 20 րոպեներին մենք շատ սխալ էինք գործում։ Բայց ամենավատն իհարկե արդյունքն է։ Սա ֆուտբոլ է, եւ մենք կպայքարենք մինչեւ վերջ։ Ես հավատում եմ մեր թիմին։

Չեմպիոնների լիգան բարդ մրցաշար է, այստեղ հեշտ հանդիպումներ չկան։ Այսօր «Միլանն» ամեն ինչում գերազանցեց մեզ։ Բայց դեռ մեկ հանդիպում ունենք եւ կպայքարենք փլեյ-օֆֆի համար»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է AS-ը։

B խմբում 1/8 եզրափակիչի ուղեգիրը նվաճել է 5 հաղթանակ տարած անգլիական «Լիվերպուլը»։ Երկրորդ ուղեգրին հավակնում են «Պորտուն», «Միլանն» ու «Աթլետիկոն»։

Վերջին տուրում «Պորտուն» կընդունի «Աթլետիկոյին», «Միլանը»՝ «Լիվերպուլին»։

Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր

B խումբ

«Լիվերպուլ» - «Պորտու»՝ 2։0 (տեսանյութ)

Տիագո Ալկանտարա, 52, Մոհամեդ Սալահ, 70

«Աթլետիկո Մադրիդ» - «Միլան»՝ 0։1 (տեսանյութ)

Ժունիոր Մեսյաս, 87

Մրցաշարային դրություն․ «Լիվերպուլ»՝ 15, «Պորտու»՝ 5, «Միլան»՝ 4, «Աթլետիկո»՝ 4։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում