14:43  ,  16 նոյեմբերի, 2021

Սարգիս Սարգսյանը` հաշմանդամների աշխարհի առաջնության չեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Սարգսյանը նվաճել է շախմատի հաշմանդամների աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։

Շախմատի միջազգային ֆեդերացիան առաջնությունն անցկացրել է օնլայն տարբերակով։

Մրցաշարին մասնակցել է 249 շախմատիստ։ 45+10 ժամակարգով անցկացված 9 տուրում
Սարգիս Սարգսյանը  վաստակել է 8,5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը՝ մոտակա երկու հետապնդողներին հետ թողնելով կեսական միավոր։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում