02:05  ,  16 նոյեմբերի, 2021

Ջոկովիչը 7-րդ անգամ ստացավ առաջին ռակետի գավաթը, նա գերազանցեց Սամփրասի ռեկորդը

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը ստացավ տարվա առաջին ռակետի գավաթը։ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնության առաջին տուրում նորվեգացի Կասպեր Ռուուդին հաղթելու շնորհիվ Ջոկովիչը 7-րդ անգամ տարին կավարտի համաշխարհային դասակարգման առաջին տեղում։

Նա գերազանցեց ամերիկացի Փիթ Սամփրասի ռեկորդը՝ 6 տարի (1993-1998)։

Ջոկովիչը մրցաշրջանն առաջին տեղում է ավարտել նաեւ 2011-2012, 2014-2015, 2018, 2020 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English