Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Խնձրցյանը նվաճեց բրոնզե մեդալ:
57 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 10:0 հաշվով ժամանակից շուտ տպավորիչ հաղթանակ տարավ հնդիկ Սուրաբ Իգաեւի նկատմամբ:
Գոտեմարտի առաջին վայրկյաններում Խնձրցյանը նախ՝ 2 միավոր վաստակեց, եւ գլորման հնարքի գնալիս կողոսկրի վնասվածք ստացավ: Գորգի մրցավարը կանգնեցրեց գոտեմարտը եւ բժշկական անձնակազմ հրավիրեց: Վայրկյաններ անց հայ ըմբիշը հարմար բնվածքով 4 անգամ գլորեց մրցակցին եւ գոտեմարտի երկրորդ րոպեն չլրացած ավարտեց պայքարը՝ նվաճելով բրոնզե մեդալը:

Քիչ անց բրոնզե մեդալների համար գոտեմարտի դուրս կգան Հրաչյա Մարգարյանը (65 կգ) եւ Արման Ավագյանը (79 կգ):
70 կգ քաշային կարգի եզրափակիչում ոսկե մեդալի համար կգոտեմարտի Հայաստանի առաջատար ըմբիշ, աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր Վազգեն Թեւանյանը: Նրա մրցակիցը ղրղզ Էրնազար Ակմատալիեւն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:49 , 3 նոյեմբերի 
00:26 , 3 նոյեմբերի
23:01 , 2 նոյեմբերի
22:02 , 2 նոյեմբերի
21:10 , 2 նոյեմբերի
20:15 , 2 նոյեմբերի
19:08 , 2 նոյեմբերի
18:04 , 2 նոյեմբերի
17:07 , 2 նոյեմբերի
16:16 , 2 նոյեմբերի