21:29 6 նոյեմբերի, 2021Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Խնձրցյանը նվաճեց բրոնզե մեդալ:
57 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 10:0 հաշվով ժամանակից շուտ տպավորիչ հաղթանակ տարավ հնդիկ Սուրաբ Իգաեւի նկատմամբ:
Գոտեմարտի առաջին վայրկյաններում Խնձրցյանը նախ՝ 2 միավոր վաստակեց, եւ գլորման հնարքի գնալիս կողոսկրի վնասվածք ստացավ: Գորգի մրցավարը կանգնեցրեց գոտեմարտը եւ բժշկական անձնակազմ հրավիրեց: Վայրկյաններ անց հայ ըմբիշը հարմար բնվածքով 4 անգամ գլորեց մրցակցին եւ գոտեմարտի երկրորդ րոպեն չլրացած ավարտեց պայքարը՝ նվաճելով բրոնզե մեդալը:

Քիչ անց բրոնզե մեդալների համար գոտեմարտի դուրս կգան Հրաչյա Մարգարյանը (65 կգ) եւ Արման Ավագյանը (79 կգ):
70 կգ քաշային կարգի եզրափակիչում ոսկե մեդալի համար կգոտեմարտի Հայաստանի առաջատար ըմբիշ, աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր Վազգեն Թեւանյանը: Նրա մրցակիցը ղրղզ Էրնազար Ակմատալիեւն է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.