21:01  ,  30 հոկտեմբերի, 2021

«Սեւիլիան» հաղթեց եւ հավասարվեց առաջատարներին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Սեւիլիան» տանը մրցեց «Օսասունայի» հետ։ Իսպանացի Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

«Սեւիլիայի» կազմում աչքի ընկան բրազիլացի պաշտպան Դիեգո Կառլոսն ու արգենտինացի կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը։

«Սեւիլիան» 24 միավորով հավասարվեց Մադրիդի «Ռեալին» ու «Ռեալ Սոսյեդադին» եւ երկրորդն է։

Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Սեւիլիա» - «Օսասունա»՝ 2։0 (տեսանյութ)

Դիեգո Կառլոս, 40, Լուկաս Օկամպոս, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով