10:14  ,  29 հոկտեմբերի, 2021

NBA. «Գոլդեն Սթեյթն» ու «Չիկագոն» կրեցին առաջին պարտությունները, «Յուտա Ջազը» միակ անպարտելին է

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի նոր մրցաշրջանում առաջին պարտությունները կրեցին «Գոլդեն Սթեյթն» ու «Չիկագոն»։

Կանոնավոր առաջնության հերթական խաղում «Գոլդեն Սթեյթը» Սան Ֆրանցիսկոյի «Չեյզ Սենթրում» ընդունեց «Մեմֆիս Գրիզլիզին», որն առավելության հասավ 104։101 հաշվով։

«Գոլդեն Սթեյթի» կազմում ամենաարդյունավետը խաղարկող Ստեֆեն Կարին էր՝ 36 միավոր։ «Մեմֆիսից» ամենաարդյունավետ խաղը ցուցադրեց խաղարկող Ջա Մորանթը՝ 30 միավոր։

«Գոլդեն Սթեյթն» առաջին պարտությունը կրեց մեկնարկի 4 հաղթանակից հետո։

Առաջին պարտությունը կրեց նաեւ «Չիկագոն», որը «Նյու Յորք Նիքսի» հետ դիմակայությունում տանուլ տվեց 103։104 հաշվով։

Միակ անպարտելին մնում է «Յուտա Ջազը», որը հյուրընկալվեց «Հյուսթոն Ռոքեթսին» եւ հաղթանակ տարավ 122։91 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով