10:14 29 հոկտեմբերի, 2021Բասկետբոլի ազգային ասոցիացիայի նոր մրցաշրջանում առաջին պարտությունները կրեցին «Գոլդեն Սթեյթն» ու «Չիկագոն»։
Կանոնավոր առաջնության հերթական խաղում «Գոլդեն Սթեյթը» Սան Ֆրանցիսկոյի «Չեյզ Սենթրում» ընդունեց «Մեմֆիս Գրիզլիզին», որն առավելության հասավ 104։101 հաշվով։
«Գոլդեն Սթեյթի» կազմում ամենաարդյունավետը խաղարկող Ստեֆեն Կարին էր՝ 36 միավոր։ «Մեմֆիսից» ամենաարդյունավետ խաղը ցուցադրեց խաղարկող Ջա Մորանթը՝ 30 միավոր։
«Գոլդեն Սթեյթն» առաջին պարտությունը կրեց մեկնարկի 4 հաղթանակից հետո։
Առաջին պարտությունը կրեց նաեւ «Չիկագոն», որը «Նյու Յորք Նիքսի» հետ դիմակայությունում տանուլ տվեց 103։104 հաշվով։
Միակ անպարտելին մնում է «Յուտա Ջազը», որը հյուրընկալվեց «Հյուսթոն Ռոքեթսին» եւ հաղթանակ տարավ 122։91 հաշվով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.