00:38  ,  29 հոկտեմբերի, 2021

«Նապոլին» ուժեղ էր «Բոլոնիայից» եւ դարձյալ առաջինն է (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 10-րդ տուրում «Նապոլին» ընդունեց «Բոլոնիային»։ Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմն առավելության հասավ 3։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Լորենցո Ինսինյեն, որը երկու գոլն էլ խփեց 11 մետրանոցից։ Աչքի ընկավ նաեւ իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը։

«Նապոլին» 28 միավորով հավասարվեց «Միլանին» եւ գոլերի տարբերությամբ առաջատարն է։ «Բոլոնիա» 12-րդն է՝ 12 միավոր։

Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր

«Նապոլի» - «Բոլոնիա»՝ 3։0 (տեսանյութ)

Ֆաբիան Ռուիս, 18, Լորենցո Ինսինյե, 41, 11մ, 62, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ