11:12  ,  28 հոկտեմբերի, 2021

Թոմաս Մյուլեր․ Ամբողջ խաղի ընթացքում այդպես էլ չկարողացանք գործի դնել «Բավարիայի» շարժիչը

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը մեկնաբանել է Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» կրած 0։5 հաշվով պարտությունը։

«Ամբողջ խաղի ընթացքում մենք այդպես էլ չկարողացանք գործի դնել «Բավարիայի» շարժիչը։ Հիմա մեզ մնում է միայն ներողություն խնդրել երկրպագուներից։ Բոլորս աղետալի խաղ ցուցադրեցինք, բացառությամբ Նոյերի։

Երբեք չէի տեսել, որ «Բավարիայի» հետ այսպիսի բան տեղի ունենա։ Բարդ է գիտակցել կատարվածը։ Այս պարտությունը պետք է թողնել անցյալում, քանի որ արդեն շաբաթ օրը մեզ սպասվում է հաջորդ հանդիպումը»,- Մյուլերի խոսքը մեջբերում է մյունխենյան ակումբի կայքը։

Նախորդ անգամ «Բավարիան» 5 կամ ավելի գոլ բաց էր թողել 43 տարի առաջ։ 1978թ․ դեկտեմբերին «Բավարիան» Գերմանիայի առաջնությունում 1։7 հաշվով պարտվել է Դյուսելդորֆի «Ֆորտունային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում