21:20  ,  27 հոկտեմբերի, 2021

«Ռոմայի» մեկնարկային կազմը

Իտալիայի առաջնության 10-րդ տուրում «Ռոման» հոկտեմբերի 27-ին կհյուրընկալվի «Կալյարիին»։

Հռոմեական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ռոմա»․ (4-2-3-1)․ Ռուի Պատրիսիու, Կարսդորպ, Մանչինի, Իբանյես, Վինյա, Կրիստանտե, Վերետու, Ձանյոլո, Պելեգրինի, Մխիթարյան, Աբրահամ։

«Կալյարի» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

9 տուրից հետո «Ռոման» 16 միավորով չորրորդն է, «Կալյարին» վերջինն է՝ 6 միավոր։

Իտալիայի անցած առաջնության առաջին շրջանում «Ռոման» տանը «Կալյարիին» հաղթել է 3։2 հաշվով։ Երկրորդ շրջանում «Կալյարին» հաղթել է 3։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում