17:27  ,  25 հոկտեմբերի, 2021

Australian Open-ին կկարողանան մասնակցել միայն պատվաստվածները

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությանը կկարողանան մասնակցել միայն կորոնավիրուսի դեմ կրկնակի պատվաստում ստացած թենիսիստները։

Այդ մասին հայտարարել է ավտրալական Վիկտորիա նահանգի վարչապետ Դենիել Էնդրյուսը։

«Առաջնության հանդիսականներն ու սպասարկող աշխատակազմը պարտավոր կլինեն ընդունել կորոնավիրուսի պատվաստանյութի երկու դեղաչափ։ Ավստրալիա մուտք գործելու եւ մրցաշարին մասնակցելու համար եւս անհրաժեշտ կլինի կրկնակի պատվաստում»,- Դենիել Էնդրյուսի խոսքը մեջբերում է news.com.au-ն։

«Մեծ սաղավարտի» առաջին մրցաշարը կանցկացվի հունվարի 17-30-ը Միլբուռնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում