12:53  ,  25 հոկտեմբերի, 2021

Յուրգեն Կլոպն ամենաարագը հասավ 200 հաղթանակի «Լիվերպուլում»

«Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ 5։0 հաշվով հաղթանակը 200-րդն էր Յուրգեն Կլոպի համար «Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնում, հաղորդում է Opta–ն։

Գերմանացի մասնագետը լիվերպուլյան ակումբի պատմության մեջ ամենաարագը հասավ այս ցուցանիշին։ Նրան պահանջվեց 331 հանդիպում։

Կլոպից առաջ ռեկորդակիրը Քենի Դալգլիշն էր, որը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնում 200 հաղթանակ տարել էր 333 խաղում։

«Լիվերպուլում» 200 հաղթական հանդիպում ունեցել են նաեւ գլխավոր մարզիչներ Բոբ Փեյսլին (345 խաղում), Բիլ Շենքլին (380) եւ Թոմ Ուոթսոնը (431)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում