— FC Barcelona (@FCBarcelona) October 24, 2021
Ara i Sempre pic.twitter.com/6TdJ4kmA1S
Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Բարսելոնային»։
Հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը պարտություն կրեց 1։2 հաշվով։ «Ռեալում» առաջին գոլը խփեց ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան։ 32–րդ րոպեին նրան գոլային փոխանցում կատարեց բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն։
Ավելացված չորրորդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց իսպանացի կիսապաշտպան Լուկաս Վասկեսը։
Ավելացված 7-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Բարսելոնայի» նորեկ, արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, որը փոխարինման էր դուրս եկել 74–րդ րոպեին։
Արքայական թիմը 5 հարված կատարեց դարպասին, կատալոնական թիմը՝ 2 հարված։
Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 20 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունեն հաջորդ տեղերում գտնվող «Սեւիլիան» ու «Ռեալ Սոսյեդադը»։ «Բարսելոնան» 8-րդն է՝ 15 միավոր։
Today's attendance at Camp Nou: !
— FC Barcelona (@FCBarcelona) October 24, 2021
Thanks to everyone who came out to support the team! #ElClásico pic.twitter.com/TjSQtzoLlK
Այս մրցաշրջանի առաջին «Էլ Կլասիկոյին» Կատալոնիայի մայրաքաղաքի «Կամպ Նոու» ստադիոնում ներկա էր 86422 հանդիսական։
Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր
«Բարսելոնա» - «Ռեալ»՝ 1։2 (տեսանյութ)
Սերխիո Ագուերո, 90+7 – Դավիդ Ալաբա, 32, Լուկաս Վասկես, 90+4
WHAT a way to score your first @realmadrid goal, @David_Alaba! pic.twitter.com/FRTAuD3jHv
— Real Madrid C.F. (@realmadriden) October 24, 2021
90'+4' | 0-2 | GOOOOOOOOOOOOOOAAAAAAALLLL GOOOOOOAAAAAL by @Lucasvazquez91!!!#FIFA22 | #ElClásico pic.twitter.com/DULFGRODNx
— Real Madrid C.F. (@realmadriden) October 24, 2021
@Lucasvazquez91 #ElClásico pic.twitter.com/pfkFrudk5Z
— Real Madrid C.F. (@realmadriden) October 24, 2021
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում