Ալաբայի եւ Վասկեսի գոլերի շնորհիվ «Ռեալը» հաղթեց «Բարսելոնային»՝ 2։1 (ֆոտո, վիդեո)

20:11   24 հոկտեմբերի, 2021

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Բարսելոնային»։

Հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը պարտություն կրեց 1։2 հաշվով։ «Ռեալում» առաջին գոլը խփեց ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան։ 32–րդ րոպեին նրան գոլային փոխանցում կատարեց բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն։

Ավելացված չորրորդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց իսպանացի կիսապաշտպան Լուկաս Վասկեսը։

Ավելացված 7-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Բարսելոնայի» նորեկ, արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, որը փոխարինման էր դուրս եկել 74–րդ րոպեին։

Արքայական թիմը 5 հարված կատարեց դարպասին, կատալոնական թիմը՝ 2 հարված։ 

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 20 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունեն հաջորդ տեղերում գտնվող «Սեւիլիան» ու «Ռեալ Սոսյեդադը»։ «Բարսելոնան» 8-րդն է՝ 15 միավոր։

Այս մրցաշրջանի առաջին «Էլ Կլասիկոյին» Կատալոնիայի մայրաքաղաքի «Կամպ Նոու» ստադիոնում ներկա էր 86422 հանդիսական։

Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Բարսելոնա» - «Ռեալ»՝ 1։2 (տեսանյութ)

Սերխիո Ագուերո, 90+7 – Դավիդ Ալաբա, 32, Լուկաս Վասկես, 90+4



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։