18:08  ,  24 հոկտեմբերի, 2021

Կարեն Աղամալյանը՝ Բելգրադից. Յուրաքանչյուրը պատրաստ է պայքարել և լավ մենամարտ անցկացնել

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը արդեն երկու մարզում է անցկացրել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ թիմը հանգրվանել է «Կրովեն Պլազա» հյուրանոցում և մարզվում է հյուրանոցից ոչ հեռու գտնվեղ «Ստարկ Արենայի» մարզումային դահլիճում: Նույն մարզապալատում էլ տեղի կունենա աշխարհի առաջնությունը:

«Մարզումները ցույց են տալիս, որ տղաների մոտ ամեն ինչ գնում է ըստ գրաֆիկի: Այս պահի դրությամբ նրանք այնպիսի մարզավիճակում են, ինչպես պետք է լինեն հենց այս ժամանակահատվածում: Կա արագություն, կա ախորժակ և որ ամենակարևորն է կա ցանկություն կռվելու համար:

Նրանք շատ եռանդով են աշխատում, ես գոհ եմ նրանցից: Յուրաքանչյուրը պատրաստ է պայքարել և լավ մենամարտ անցկացնել»,- հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի խոսքը մեջբերում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Աշխարհի առաջնության վիճակահանությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում