Հայաստանը 2-ական ոսկե, արծաթե, 1 բրոնզե մեդալով ավարտեց պայքարը Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում եւ թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյբուքյան էջը։
Չեմպիոնական տիտղոս նվաճեց նաեւ 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը։ Գյումրու մարզադրոցը ներկայացնող`Կարեն Ղազարյանի սանը եզրափակիչում տպավորիչ հաղթանակ տարավ չեխ Դավիդ Պոլակի նկատմամբ՝ երրորդ ռաունդում նոկդաունի ենթարկելով մրցակցին։ Ա
Չեմպիոն էր դարձել նաև 51 կգ քաշային Հենրի Սահակյանը։ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը և 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը նվաճել էին արծաթե մեդալ, իսկ 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը արժանացել էր բրոնզե մեդալի։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում