00:58  ,  23 հոկտեմբերի, 2021

Լոնդոնի «Արսենալի» հաղթանակը՝ 3։1 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 9-րդ տուրի խաղում «Արսենալը» Լոնդոնում ընդունեց «Աստոն Վիլային»։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմն առավելության հասավ 3։1 հաշվով։

«Արսենալի» գոլերը խփեցին Գանան ներկայացնող կիսապաշտպան Թոմաս Փարթին, գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը եւ անգլիացի կիսապաշտպան Էմիլ Սմիթը։

«Արսենալը» 14 միավորով 9-րդն է, «Աստոն Վիլան» ունի 10 միավոր եւ 13-րդն է։

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Արսենալ» - «Աստոն Վիլա»՝ 3։1 (տեսանյութ)

Թոմաս Փարթի, 23, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 45+6, Էմիլ Սմիթ, 56 - Ջեյքոբ Ռեմսի, 82

Չիրացրած 11մ՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 45+6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով