19:25  ,  22 հոկտեմբերի, 2021

ԱԱ. Հայաստանի հավաքականը ժամանել է Բելգրադ

Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը ժամանել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ, որտեղ կանցկացվի աշխարհի առաջնությունը։

Գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հավաքականում ընդգրկել է Սեյրան Եղիկյանին (48 կգ), Արթուր Հովհաննիսյանին (51 կգ), Վահե Բադալյանին (54 կգ), Արթուր Բազեյանին (57 կգ), Կարեն Տոնականյանին (60 կգ), Հովհաննես Բաչկովին (63.5 կգ), Գուրգեն Մադոյանին (67 կգ), Արման Դարչինյանին (71 կգ), Համբարձում Հակոբյանին (80 կգ), Նարեկ Մանասյանին (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանին։

Աշխարհի առաջնությանը կմասնակցի 105 երկրի 650 բռնցքամարտիկ։ Առաջին անգամ սահմանվել է 2,6 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ։

Աշխարհի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում