12:16  ,  22 հոկտեմբերի, 2021

«Ռոմայի» ավագը ներողություն է խնդրել. Պետք է վստահ լինենք, որ դասեր կքաղենք այս ստորացումից

Իտալական «Ռոմայի» ավագ Լորենցո Պելեգրինին ներողություն է խնդրել Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրի արտագնա խաղում Նորվեգիայի առաջնության առաջատար «Բոդյո-Գլիմտից» կրած 1։6 հաշվով պարտության համար։

«Քիչ բան կարելի է ասել հիմա։ Կարող եմ միայն ներողություն խնդրել եւ խոստանալ, որ շատ արագ կվերադառնանք ճիշտ ուղու վրա։ Ամեն ինչ ասվել է հանդերձարանում, ամեն ինչ այնտեղ էլ կմնա։

Երբեմն պետք է ստանալ այսպիսի ապտակ, որպեսզի ինչ-որ բան սերտել։ Այսօր մենք արժանի էինք այս ապտակին։ Պետք է վստահ լինենք, որ դասեր կքաղենք այս ստորացումից եւ կպահպանենք ճիշտ տրամադրվածությունը մինչեւ մրցաշրջանի ավարտը։

Ես չեմ անհանգստանում, հիասթափված չեմ, պարզապես զայրացած եմ։ Վաղվանից պետք է ավելի եռանդով աշխատենք, քանի որ առջեւում հանդիպումներ են, որոնցում պետք է հաղթել»,- Պելեգրինիի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն։

«Ռոման» հաջորդ հանդիպումը կանցկացնի արդեն երկու օր հետո։ Իտալիայի առաջնության 9-րդ տուրում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հոկտեմբերի 24-ին կընդունի առաջատար «Նապոլիին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ