21:08  ,  20 հոկտեմբերի, 2021

Օլիմպիական չեմպիոնուհի Յանա Եգորյանի հաստիքը վերականգնվել է

Սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոնուհի Յանա Եգորյանի աշխատանքային հաստիքը Մոսկվայի մարզի Մարզական պատրաստության կենտրոնում վերականգնվել է։ Նրա աշխատանքային պայմանագիրն ավարտվել էր օգոստոսին եւ չէր երկարաձգվել։

«Ամեն ինչ լավ ավարտվեց, ինչի համար շատ ուրախ եմ։ Ես վերականգնվել եմ Մոսկվայի մարզի Մարզական պատրաստության կենտրոնում։ Կշարունակեմ ներկայացնել Մոսկվայի մարզն ու իմ հայրենի Խիմկի քաղաքը»,- Յանա Եգորյանի խոսքը մեջբերում է rsport.ria.ru-ն։

Յանա Եգորյանը սկսել է պատրաստվել 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերին։

27-ամյա մարզուհին այս տարվա մայիսին մայր է դարձել։  Եգորյանը աշխարհի առաջնությունների կրկնակի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի վեցակի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում