16:32  ,  18 հոկտեմբերի, 2021

Տուխել. «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին» բոլորիս ցույց են տվել՝ ինչ է պետք չեմպիոնության համար

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար, Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է չեմպիոնության համար հիմնական մրցակիցներ «Լիվերպուլի» եւ «Մանչեսթեր Սիթիի»մասին։

«Վերջին տարիներին «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին» ապացուցեցին, որ որակի եւ կայունության տեսանկյունից էտալոն են։ Այդ ակումբները բոլորիս ցույց են տվել, թե ինչ է պետք չեմպիոն դառնալու համար։ Պրեմիեր լիգայում մրցավազք էր այդ երկու թիմերի միջեւ։

Նրանք ուղենիշ են մյուս ակումբների համար։ Մենք պետք է բարելավենք մեր խաղի բոլոր բաղադրիչները, այդ թվում պաշտպանությունն ու հարձակումը, քանի որ Անգլիայի առաջնությունում պայքարը շատ բարդ է»,- Տուխելի խոսքը մեջբերում է Liverpool Echo-ն։

Պրեմիեր լիգայի 8 տուրից հետո «Չելսին» 19 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Առաջատար եռյակում են նաեւ «Լիվերպուլն» (18) ու «Մանչեսթեր Սիթին» (17)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում