13:15  ,  17 հոկտեմբերի, 2021

Մաուրո Իկարդիի կինը՝ ամուսնուն․ Դու սպանեցիր եւս մեկ ընտանիք հանուն մարմնավաճառուհու (ֆոտո)

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի կինը ամուսնուն մեղադրել է դավաճանության մեջ՝ այդ մասին գրելով Ինստագրամում։

«Դու սպանեցիր եւս մեկ ընտանիք հանուն մարմնավաճառուհու»,- գրել է Վանդա Նարան՝ հեռացնելով Իկարդիի հետ բոլոր լուսանկարները։

Վանդա Նարան ու Մաուրո Իկարդին ունեն երկու դուստր։ Մինչեւ Իկարդիի հետ հարաբերությունները, Վանդան ամուսնացած է եղել «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Մաքսի Լոպեսի հետ, որից ունի երեք որդի։

Վանդա Նարան նաեւ Իկարդիի գործակալն է։ Ֆուտբոլիստը 2019-ին Միլանի «Ինտերից» է տեղափոխվել ՊՍԺ, որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

View this post on Instagram

A post shared by Wanda nara (@wanda_icardi)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում