16:12  ,  16 հոկտեմբերի, 2021

Սաուդցիները ցանկանում են «Նյուքասլում» տեսնել Ժոզե Մոուրինյոյին

Անգլիական «Նյուքասլի» նոր սեփականատերերը թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում ցանկանում են տեսնել իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, հաղորդում է իտալական Il Messaggero-ն։

«Նյուքասլը» գնած Սաուդյան Արաբիայի կառավարության պետական ներդրումների հիմնադրամի ղեկավարությունը վստահ է, որ Ժոզե Մոուրինյոյի նման հռչակավոր մարզիչը կկարողանա բարձրացնել անգլիական ակումբի միջազգային իմիջը։

Ժոզե Մոուրինյոյի պայմանագրի ավարտին «Ռոմայում» դեռ երեք տարի կա։ Նա լավ հարաբերություններ ունի հռոմեական ակումբի ամերիկացի սեփականատեր Ֆրիդկինների ընտանիքի հետ եւ քիչ հավանական է, որ ընդունի «Նյուքասլի» առաջարկը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում