Երեւանի «Արարատ-Արմենիա» 35-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան, թիմի ավագ Յոան Գուֆրանը հրաժեշտի ուղերձով դիմել է «Արարատ-Արմենիայի» երկրպագուներին և ամբողջ անձնակազմին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ողջո՛ւյն բոլորին,
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի բոլոր մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին, ֆուտբոլիստներին, երկրպագուներին և ողջ անձնակազմին՝ Հայաստանում իմ անցկացրած ժամանակի համար։ Ես միշտ շնորհակալ կլինեմ, որ օգնեցիք ինձ վերադառնալ ֆուտբոլ։
Արդեն 18 տարի է, ինչ խաղում եմ ֆուտբոլ և այժմ ցանկանում եմ լինել ընտանիքիս կողքին և, միևնույն ժամանակ, արժանի հանգիստ պարգևել մարմնիս։
Հուսով եմ՝ կհասկանաք ինձ և կհարգեք որոշումս։
Մոտեցել է ֆուտբոլից հեռանալու ժամանակը։
Դուք ընդմիշտ կմնաք իմ սրտում։ Հայաստանից հեռանում եմ վառ հիշողություններով։
Ես ցանկանում եմ ձեզ ամենայն բարիք։
Բարձր պահեք դրված սանդղակը և հաղթե՛ք այս տարվա առաջնությունում։
Սա իմ վերջին պարն էր։
Աստված օրհնի բոլորիդ»,- գրել է Գուֆրանը։
«Արարատ Արմենիան» այս տարվա հունիսին էր երկարաձգել պայմանագիրը Գուֆրանի հետ մինչեւ 2022թ․ հունիսի 30-ը։ Յոան Գուֆրանը հանդես է եկել ֆրանսիական «Կանի», «Բորդոյի», անգլիական «Նյուքասլի» կազմում։ «Արարատ-Արմենիային» նա միացել էր 2020թ. փետրվարի 1-ին ազատ գործակալի կարգավիճակում։
Յոան Գուֆրանը «Բորդոյի» կազմում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր և կրկնակի սուպերգավաթակիր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:06 , 11 սեպտեմբերի
12:55 , 11 սեպտեմբերի 
12:20 , 11 սեպտեմբերի
11:36 , 11 սեպտեմբերի
11:02 , 11 սեպտեմբերի
10:37 , 11 սեպտեմբերի 
10:16 , 11 սեպտեմբերի
09:54 , 11 սեպտեմբերի
09:07 , 11 սեպտեմբերի 
00:58 , 11 սեպտեմբերի