18-ակի օլիմպիական չեմպիոն Մայքլ Ֆելփսը Անգլիայում մասնակցել է գոլֆի Dunhill Links Championship-ի թիմային խաղին: 27-ամյա ամերիկացի լողորդը գնդակն անցքն է ուղարկել 47 մետրից:
Մրցաշարին մասնակցում են պրոֆեսիոնալ եւ սիրողական մակարդակի մարզիկներ: Մրցաշարին մասնակցում է նաեւ հոլիվուդյան աստղ Բիլ Մյուրեյը:
Թիմային պայքարում Ֆելփսը Փոլ Քեյսիի հետ ցույց է տվել 9-րդ արդյունքը, հաղորդում է abcnews.go.com-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում