13:17  ,  3 հոկտեմբերի, 2021

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում հոկտեմբերի 3-ին  ուշադրության կենտրոնում կլինի «Լիվերպուլի» եւ չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դիմակայությունը։

Բուքմեյքերները կանխատեսում են չեմպիոնների հաղթանակը։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթիի» հաջողության հավանականությունը գնահատվում է 2․40 գործակցով։ «Լիվերպուլի» հաղթանակի գործակիցը 2․90 է, ոչ ոքին՝ 3․50։

Գերմանացի Յուրգեն Կլոպի ղեկավարությամբ «Լիվերպուլը» 6 խաղից հետո 14 միավորով երկրորդ տեղում է եւ 7 հանդիպում անցկացրած առաջատար «Չելսիից» հետ է 2 միավոր։ «Մանչեսթեր Սիթին» 13 միավորով 6-րդն է։

Անգլիայի անցած առաջնության առաջին շրջանում «Մանչեսթեր Սիթին» տանը «Լիվերպուլի» հետ խաղացել է 1։1 հաշվով։ Երկրորդ շրջանում «Մանչեսթեր Սիթին» Լիվերպուլում հաղթել է 4։1 հաշվով։

Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 19։30 (Երևանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով