17:26  ,  2 հոկտեմբերի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդը» չհաղթեց «Էվերտոնին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 7-րդ տուրի մեկնարկային խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց Լիվերպուլից ժամանած «Էվերտոնին» և բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1: Ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալի գոլին հյուրերն ընդմիջումից հետո պատասխանեցին անգլիացի կիսապաշտպան Էնդրոս Տաունսենդի դիպուկ հարվածով:

36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում փոխարինման դուրս եկավ 57-րդ րոպեին:

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Էվերտոնն» ունեն 14-ական միավոր և մեկ հանդիպում պակաս անցկացրած «Լիվերպուլի» հետ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Էվերտոն»՝ 1:1 (տեսանյութ)

Անտոնի Մարտիալ, 43 – Էնդրոս Տաունսենդ, 65

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով