17:04  ,  30 սեպտեմբերի, 2021

Անգլիայի Պրեմիեր լիգա․ Ամսվա լավագույն մարզիչի կոչման հավակնորդները

Անգլիական Պրեմիեր լիգան հրապարակել է սեպտեմբերի լավագույն մարզիչի մրցանակի հավակնորդների հնգյակը։

Մրցանակին հավակնում են Միկել Արտետան («Արսենալ»), Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Գրեմ Փոթերը («Բրայթոն») եւ Դին Սմիթը («Աստոն Վիլա»)։

Անցած ամիս լավագույն մարզիչի մրցանակին արժանացել էր Լոնդոնի «Տոտենհեմը» գլխավորող Նունու Էշպիրիտու Սանտուն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով