17:26  ,  26 սեպտեմբերի, 2021

Մեսին ու Վերատին ՊՍԺ-ի ընդհանուր խմբում պատրաստվում են «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ու իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին վերականգնվել են վնասվածքներից հետո եւ սեպտեմբերի 26-ին փարիզյան թիմի ընդհանուր խմբում մասնակցել են մարզման, հաղորդում է RMC Sport-ը։

Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը պատրաստվում է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպմանը Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում։ Այդ խաղը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ին Ֆրանսիայի ընթացիկ առաջնության 8 տուրում տարել է նույնքան հաղթանակ, Չեմպիոնների լիգայի առաջին տուրում 1։1 հաշվով է խաղացել բելգիական «Բրյուգեի» հետ։ «Մանչեսթեր Սիթին» առաջին տուրում 6։3 հաշվով պարտության է մատնել գերմանական «ՌԲ Լայպցիգին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում