17:45  ,  24 սեպտեմբերի, 2021

Քինգսլի Քոմանը սրտի վիրահատությունից հետո վերսկսել է մարզումները «Բավարիայում»

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Քինգսլի Քոմանը վերսկսել է մարզումները սրտի վիրահատությունից հետո, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

25-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստն անցած շաբաթ էր ենթարկվել վիրահատական միջամտության առիթմիայի պատճառով։

Ընթացիկ մրցաշրջանում Քինգսլի Քոմանը մասնակցել է չորս հանդիպման, գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել։

Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում «Բավարիան» սեպտեմբերի 24-ին կհյուրընկալվի «Գրոյտեր Ֆյուրտին»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում