14:16  ,  24 սեպտեմբերի, 2021

Մբապեն գերազանցել է Իբրահիմովիչի ռեկորդը

ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության՝ օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ, hաղորդում է L’Equipe-ը:

22-ամյա ֆրանսիացին կարիերայում 6-րդ անգամ է արժանանում այդ մրցանակին և սահմանեց ռեկորդ: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրն էր ՊՍԺ-ի նախկին հարձակվող, այժմ իտալական «Միլանում» հանդես եկող Զլատան Իբրահիմովիչը, որը 5 անգամ է ստացել «Լիգա-1»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:

Նախորդ ամիս Մբապեն Ֆրանսիայի առաջնությունում մասնակցել է 4 խաղի և դարձել 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս