10:28  ,  24 սեպտեմբերի, 2021

Հենրիխ Մխիթարյան. Բարդ հանդիպում էր

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլի Իտալիայի առաջնության 5-րդ տուրում «Ուդինեզեի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակից հետո գրառում է կատարել սոցցանցերում:

«Բարդ հանդիպում էր, բայց կարևորը է, որ մենք հաղթեցինք: Այժմ ամբողջովին պետք է կենտրոնանանք «Լացիոյի» դեմ կիրակնօրյա դերբիի վրա»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի ավագը:

Հիշեցնենք, որ այդ խաղում Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման։ Հռոմեացիների հաղթական գոլը 36-րդ րոպեին խփել էր անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում